Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացնելու օրենքն ընդունվեց


Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ
Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի՝ նվազագույն աշխատավարձը 2023 թվականի հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ՝ ներկայիս 68 հազարի փոխարեն։

Կողմ քվեարկեցին 65, ձեռնպահ՝ 27 պատգամավորներ, դեմ չկա: Ձեռնպահ էին ընդդիմադիր խմբակցությունները:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005-ին սահմանվել է 13 հազար դրամ, որը, պարբերաբար բարձրացնելով, 2020-ի հունվարի 1-ից սահմանվել է 68 հազար դրամ։

Կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով բարձրացնել մինչև 85 հազար դրամ:

Ըստ հիմնավորման՝ նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։

XS
SM
MD
LG