Շվեդիայում սպանվել է Ռամզան Կադիրովի քննադատ, ընդդիամդիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, հայտնում է 1ADAT տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Չեչնիայից և Եվրոպայից իրազեկ աղբյուրներին։
Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին հաստատել են բլոգերի համախոհները։
Ըստ Աբդուրախմանովի համախոհների՝ բլոգերը սպանվել է դեկտեմբերի 2-ի գիշերը։
Շվեդիայի իրավապահ մարմիններն այս դեպքը դեռ չեն մեկնաբանել։
Թումսո Աբդուրախմանովը Չեչնիան լքել էր 2015 թվականին՝ Չեչնիայի կառավարության այն ժամանակվա վարչակազմի ղեկավար Իսլամ Կադիրովի հետ կոնֆլիկտից հետո։
2000-ականների կեսերից ի վեր տարբեր զինված հարձակումների հետևանքով Չեչնիայի ղեկավարության մեկ տասնյակից ավելի քաղաքական հակառակորդ է զոհվել։