Մատչելիության հղումներ

Ռամզան Կադիրովը հայտարարում է, թե Ռուսաստանի նախագահն իրեն գեներալ-գնդապետի կոչում է շնորհել


Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն գեներալ-գնդապետի կոչում է շնորհել։ Կադիրովն այդ մասին գրել է իր տելեգրամ-ալիքում։

Կրեմլը առայժմ չի հաստատել այդ լուրը, Կադիրովին հերթական բարձր կոչում շնորհելու մասին տեղեկատվությունը հրապարակված չէ նաև ռուսաստանյան իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

Եթե տեղեկատվությունը հաստատվի, սա կլինի Կադիրովի արդեն երրորդ գեներալական կոչումը։ 2006 թվականին էլ նրան շնորհվել էր «Ռուսաստանի հերոսի» բարձր կոչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG