Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի նկատմամբ:
Գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում Կադիրովը նշված է որպես «իրավապահ ծառայություններից թաքնվող անձ», և կցված է նրա լուսանկարը:
Այս տարվա օգոստոսի 26-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կադիրովին հեռակա կարգով ներկայացրել է «Ուկրաինայի պետական սահմանների փոփոխությանն ուղված նպատակով միտումնավոր գործողություններ կատարելու» մեղադրանք: