Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական զորքերի կողմից գիշերը հրետակոծության են ենթարկվել Զապորոժիե, Նիկոպոլ և Մարգանեց քաղաքները։
Զապորոժիեում հրետակոծության թիրախ են դարձել արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքները, զոհեր չկան, ասել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։
Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ և Մարգանեց քաղաքների ուղղությամբ, ինչպես հայտնել է շրջանի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն, «արձակվել է մոտ 40 արկ, մարդիկ ողջ են մնացել, ավերածությունների մասշտաբներն ուսումնասիրվում են»։
«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Զապորոժիե քաղաքում գիշերային հարվածների ժամանակ արկերը հարվածել են արվարձանում գտնվող վարչական շենքին, որտեղ, ըստ նրա, գտնվում էին Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները, ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանին և բաշխիչ հանգույցին։