Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցման համար անհրաժեշտ է 350 միլիարդ դոլար: Այդ մասին Reuters լրատվական գործակալությանն ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը:
Նրա խոսքով՝ ռուսների հրթիռակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով մեծավ մասամբ ավերված էներգահամակարգի վերականգնումը շատ թանկ կլինի:
Դեյվիդ Մալպասը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմավարությունն «ամեն բանի ոչնչացումն է»: Նա ասել է, որ Համաշխարհային բանկն արդեն 18 միլիարդ դոլար է տրամադրել Կիևին:
«Չեմ կարծում, թե դոնորների մոտ հոգնածություն է նկատվում Ուկրաինայի թեմայից, ընդհակառակը՝ ես տեսնում եմ, որ աշխարհը հրատապ է համարում այս խնդիրը և առաջընթաց է ուզում», - հայտարարել է Դեյվիդ Մալպասը: