Aeroflot-ի («Աերոֆլոտ») ուղևորները այսուհետ հնարավորություն չեն ունենա թռիչքի ընթացքում ֆիլմեր դիտել կամ երաժշտություն լսել՝ օտարերկրյա մատակարարների կողմից այդ ծառայությունների տրամադրումը դադարեցնելու պատճառով։ Ռուսական ավիափոխադրողի տելեգրամյան ալիքի համաձայն՝ ծառայությունն անհասանելի է դարձել հարյուր A320 / 321 և 37 Boeing 737 ինքնաթիռներներում․ սրանք «Աերոֆլոտ»-ի գրեթե ողջ պարկն է:
Ավիաընկերությունից վստահեցրել են, որ խնդիրը ժամանակավոր է, քանի որ «Աերոֆլոտ»-ն արդեն աշխատում է նոր լուծում գտնելու ուղղղությամբ՝ մինչ այդ ուղևորներին առաջարկելով «տեխնոլոգիական դետոքսինգ թռիչքի ընթացքում»։
Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման ֆոնին՝ Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ արգելելով ինքնաթիռներ, սարքավորումներ վաճառել Ռուսաստանին, ինչը հարյուրավոր ինքնաթիռների զրկել է օրինական ծառայություններից։ Պահեստամասերի բացակայության պատճառով ռուսական ավիաընկերությունները ստիպված են չօգտագործել իրենց պարկի մի մասը՝ այն ապամոնտաժելով պահեստամասերի համար։