«Աերոֆլոտ» ռուսական ավիաընկերությունը դադարեցնում է միջազգային բոլոր չվերթները: Բացառություն կարվի միայն Մինսկի ուղղության համար:
Չվերթները դադարեցվում են մարտի 8-ից: Միջազգային չվերթների հարցում նման որոշումներ են կայացրել նաև «Ռոսիա» և «Ավրորա» ավիաընկերությունները:
«Աերոֆլոտը» հայտնել է, որ ամբողջ ծավալով կշարունակի աշխատանքը Ռուսաստանում և առանց սահմանափակումների կապահովի ներռուսական ուղևորափոխադրումները:
Մարտի 6-ից «Աերոֆլոտն» այլևս չի սպասարկի դուրս մեկնող այն ուղևորներին, ովքեր պետք է վերադառնան մարտի 8-ից հետո, իսկ նրանք, ովքեր ունեն միայն միակողմանի տոմս՝ կարող են այն օգտագործել մինչև մարտի 8-ը ներառյալ: