Շանհայում 96 տարեկանում վախճանվել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
2019 թվականից ի վեր նա չի մասնակցել հանրային միջոցառումներին: Ըստ հաղորդագրությունների՝ վերջին տարիներին նրա մոտ ախտորոշվել են արյան քաղցկեղ և մի շարք այլ հիվանդություններ:
2019-ի հոկտեմբերի 1-ին նա մասնակցել է Չինաստանի հանրապետության հիմնադրման 70-ամյակի միջոցառումներին և Տյանանմենի հրապարակում կանգնել է ներկայիս նախագահ Սի Ծինպինի կողքը: Դրանից հետո նրան հանրային հավաքներում չեն տեսել:
Ցզյան Ցզեմինը Չինաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 1993-ին և զբաղեցրել է մինչև 2003 թվականը:
Նրան փոխարինել է Հու Ցզինտաոն, ով ևս 10-ը տարի է իշխել: 2013-ից իշխանության է եկել ներկայիս նախագահ Սի Ծինպինը, որի օրոք նախագահությունը մեկ տասնամյակով սահմանափակելու արգելքը չեղարկվել է: