Չինաստանում ավարտվել է կոմունիստական կուսակցության համագումարը, որը տեղի է ունենում հինգ տարին մեկ անգամ:
Համագումարը լրամշակել է կանոնադրությունը և հզորացրել է նախագահ Սի Ծինպինի լիազորությունները:
Համագումարի արդյունքներով կուսակցության վերնախավից մի շարք բարձրաստիճան ղեկավարներ, ովքեր սերտ կապեր չեն ունեցել Սի Ծինպինի հետ, չեն վերընտրվել Կենտրոնական կոմիտե:
Վաղը նոր կենտրոնական կոմիտեն կգումարի դռնփակ նիստ և կընտրի քաղբյուրո: Ենթադրվում է, որ 69-ամյա Սի Ծինպինը երրորդ անգամ անընդմեջ կստանձնի կոմկուսի լիդերի դերը:
Այդ դեպքում Սի Ծինպինը կդառնա կոմունիստական դարաշրջանի Չինաստանի երկրորդ ամենահզոր ղեկավարը ժողովրդական հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունից հետո: