Մատչելիության հղումներ

Բելառուսցի ազատազրկված ընդդիմադիր Կոլեսնիկովային վիրահատել են


Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կոլեսնիկովան դատարանում, արխիվ, Մինսկ, 6-ը սեպտեմբերի, 2021թ.
Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կոլեսնիկովան դատարանում, արխիվ, Մինսկ, 6-ը սեպտեմբերի, 2021թ.

Բելառուսի ընդդիմության աղբյուրներից հայտնել են, որ բանտում պատիժը կրող Մարիա Կոլեսնիկովային երկուշաբթի օրը փոխադրել են հիվանդանոց և վիրահատել են:

Նա գտնվում է «կայուն ծանր վիճակում»: Վիրահատության պատճառի մասին տեղեկություն չկա: Հաղորդվում է միայն, որ Կոլեսնիկովայի մոտ ախտորոշվել է «վիրաբուժական պաթոլոգիա», որի կոնկրետ բնույթը չի նշվում:

Ըստ Կոլեսնիկովայի բարեկամների՝ պաթոլոգիան կարող էր առաջանալ «բժշկական անբավարար խնամքի հետևանքով»:

Հիվանդանոց փոխադրվելուց որոշ ժամանակ առաջ Կոլեսնիկովան բանտի վարչակարգի կարգադրությամբ ուղարկվել էր կարգազանցների մեկուսարան: Դրա պատճառի և տևողության մասին չի հաղորդվում:

Հակաիշխանական ցույցեր կազմակերպելու և իշխանությունն ապօրինի եղանակով զավթելու փորձի մեղադրանքներով Կոլեսնիկովան անցյալ տարվա սեպտեմբերին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Բելառուսի և արևմտյան երկրների իրավապաշտպանները, առաջատար քաղաքական լիդերները Կոլեսնիկովային և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիճահարույց ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների կալանավորված մյուս մասնակիցներին քաղաքական բանտարկյալ են համարում և պահանջում են անհապաղ ազատել նրանց:

XS
SM
MD
LG