Մատչելիության հղումներ

2023-ից կմեկնարկի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը


2023 թվականից Հայաստանում կմեկնարկի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը, «Ազատության» հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախապատրաստական փուլը կտևի մեկ տարի, իսկ 2024-ից, էտապային ձևով, կներառվեն քաղաքացիների խմբերը, նշեց նախարարը՝ շեշտելով՝ 2027-ից արդեն ողջ բնակչությունը պետք է ներառված լինի համընդհանուր ծածկույթի մեջ։

Մտահոգություններին, թե բժիշկները պոլիկլինիկաներից հիվանդներին չեն ուղղորդի հիվանդանոցներ, բուժումն էլ կլինի թերի, բայց ապահովագրության գումարները կգնան, նախարարն այսպես արձագանքեց․ -«Այն էտապները, որ մենք նախանշել ենք, մենք հստակ պատրաստ ենք լինելու էդ էտապներին արձագանքելու՝ թե՛ առաջնային օղակի խնդիրներին, թե՛ նաև հիվանդանոցային օղակի։ Հաջորդ տարվանից, օրինակ, 20 գյուղական ամբուլատորիաներ ամբողջովին վերակառուցվելու և վերզինվելու են։ Բացի դրանից, Արտաշատի, Գյումրու թիվ 1, թիվ 2 պոլիկլինիկան, Նոր Հաճնի, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան, Կապանի, Գորիսի, Վայքի պոլիկլինիկաներն արդեն ևս 23 թվականի կապիտալ ծախսերում ներառված են, լավագույն արդյունք ցուցաբերած բժիշկները կարող են մինչև 25 տոկոս իրենց աշխատավարձը բարձրացնել»։

Հարցին, թե աշխատող քաղաքացիների աշխատավարձից քանի՞ տոկոս է պահվելու, նախարարը պատասխանեց․ - «23 թվականին ամբողջությամբ կթարմացնենք ծառայությունների փաթեթի արժեքը և կձևավորենք ֆիքսված ապահովագրավճար, որը կլինի միանման բոլորի համար, բայց պետությունը համաֆինանսավորմամբ իր վրա կվերցնի բեռի մի մասը՝ ըստ եկամուտի չափի»։

Նախարարի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսն» ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG