Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար, թվիթերյան միկրոբլոգում, ափոփելով անցած շաբաթավերջին Բաքու կատարած այցը, գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ շատ մարտահրավերներ մնում են չլուծված։
Կլաարը նաև ընդգծել է Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։
Կլաարը Բաքու էր այցելել նոյեմբերի 25-ին։ Հանդիպման ընթացում մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման, խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցային գործընթացի և սահմանազատման հարցով Բրյուսելում նոյեմբերի 3-ին կայացած հանդիպման վերաբերյալ։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Երևան է այցելել հոկտեմբերի 29-ին: