Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը վճռել է, որ Շոտլանդիայի օրենսդիրները չեն կարող անկախության երկրորդ հանրաքվե կազմակերպել առանց Ուեսթմինսթրի, այսինքն՝ Միացյալ Թագավորության կառավարության համաձայնության:
Հարցը դատարան է հասել, երբ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը ներկայացրել է հաջորդ տարվա հոկտեմբերի 19-ին երկրորդ քվեարկության պլանները:
Գերագույն դատարանի նախագահ բարոն Ռոբերտ Ջոն Ռիդը, վկայակոչելով դատարանի վճիռը, հայտարարել է, որ Շոտլանդիայի խորհրդարանն իրավունք չունի օրենսդրություն ընդունել թագավորության այս հատվածի անկախության հանրաքվեի վերաբերյալ։
Բրիտանական նախարարների կաբինետն ընդդիմանում է երկրորդ պլեբիսցիտի անցկացմանը. Լոնդոնում պնդում են, որ անկախության հարցը որոշվել է 2014 թվականի հանրաքվեով՝ դեմ է արտահայտվել այն ժամանակ Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը։ Այնուամենայնիվ, անջատման կողմնակից Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը պնդում է երկրորդ քվեարկությունը: