Մատչելիության հղումներ

«Օլիգարխը գնում է, մենք մնում ենք». Թբիլիսիում կանայք ճամպրուկներով ցույց են անում


Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում՝ իրենց դժգոհությունը հայտնելով հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

Նրանք երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոն։ Կանայք մայրաքաղաքի Ազատության հրապարակ էին եկել ճամպրուկներով՝ հայտարարելով, որ ընտրակեղծիքները կհանգեցնեն Վրաստանից արտագաղթի ավելացմանը։

«Բիձինա Իվանիշվիլին այժմ շատ ճամպրուկներ ունի», - հայտարարել են նրանք։

Ճամպրուկները թողեցին իշխող կուսակցության հիմնադրի նստավայրի մոտ՝ «Օլիգարխը գնում է, մենք մնում ենք» կարգախոսով։

XS
SM
MD
LG