Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների նիստը


ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները Երևանում, 22-ը նոյեմբերի, 2022թ.
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները Երևանում, 22-ը նոյեմբերի, 2022թ.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին ընդառաջ այսօր Երևանում մեկնարկեց անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։

ՀԱՊԿ գագաթնաժողովը կմեկնարկի օրվա երկրորդ կեսին՝ ժամը 15-ին։

Երևանում ռազմական դաշինքի գագաթնաժողովի շրջանակում սպասվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ: Այս մասին Կրեմլն էր հայտնել՝ առանց մանրամասնելու, թե երկու երկրների առաջնորդներն ինչ հարցեր են քննարկելու։

XS
SM
MD
LG