Մատչելիության հղումներ

Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքականությունը փոխվում է. Բորել


Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի և Չինաստանի ջանքերի ֆոնին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ձգտում է հարաբերությունների դիվերսիֆիկացման և Եվրամիությանը դիտարկում է որպես առավել հարմար գործընկեր։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը խաղացել և շարունակում են կարևոր դեր խաղալ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարածաշրջանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները և Եվրամիությանը դիտարկում է որպես առավել հարմար գործընկեր»,- Եվրամիության պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում գրել է Բորելը, որն անցած շաբաթ այցելել էր Սամարղանդ՝ «Եվրամիություն-Ասիա» նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Հոկտեմբերի վերջին էլ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր այցելել Ղազախստան և Տոկաևի վարչակազմի հետ քննարկել էներգետիկ և պարենային անվտանգության, «կանաչ» տնտեսության զարգացման, տրանսպորտի և բեռնափոխադրումների հարցեր:

XS
SM
MD
LG