Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ու Ղազախստանը ընդլայնում են համագործակցությունը


Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլով, արխիվ
Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլով, արխիվ

Եվրամիությունն ու Ղազախստանը ընդլայնում են համատեղ աշխատանքը էներգիայի և հումքի մատակարարման ոլորտում։ Համապատասխան համաձայնագիր են ստորագրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, հայտնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:

Եվրամիության կախվածությունը մատակարարման շղթաներից, մասնավորապես՝ Չինաստանից, հատկապես տեսանելի է դարձել համավարակի ընթացքում։ Դրան հաջորդած Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա Բրյուսելին ստիպել է նոր տնտեսական գործընկերներ գտնել։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրամիությունը համատեղ նախագծեր է քննարկում Նամիբիայի, Եգիպտոսի, Սենեգալի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի հետ։

Անցած ամիսներին Բրյուսելը նաև Բաքվի հետ է էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրի ստորագրել, որի համաձայն, Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG