Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք ՖՄԿ 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը գագաթնաժողովի նախագահությունը կփոխանցի Թունիսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում Փաշինյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:
Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Հայաստանը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ նոյեմբերի 19-ին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելով Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և աշխատել տարածաշրջանում քաղաքական լուծման հասնելու համար, որը թույլ կտա երկարատև խաղաղություն հաստատել:
Տես նաև այստեղ