Մատչելիության հղումներ

Փելոսին քաղաքական ասպարեզից հեռանալու ցանկություն այս պահին չունի


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, արխիվ, Վաշինգտոն:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, արխիվ, Վաշինգտոն:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին ասել է, թե միջանկյալ ընտրություններից հետո դեռ չունի օրենսդիր պալատում կուսակցության լիդերի պաշտոնը պահպանելու կամ դրանից հրաժարվելու որոշում:

Համենայն դեպս, 82-ամյա քաղաքական գործիչը հիմա հեռանալու մասին չի մտածում: Նա 19-րդ անգամ Սան Ֆրանցիսկոյից ընտրվել է Ներկայացուցիչների տան անդամ:

Պատասխանելով ABC News հեռուստածրագրի լրագրողի հարցերին՝ նա ասել է, որ մտադիր չէ հեռանալ օրենսդիր պալատից:

Փելոսին ասել է, թե պատրաստվում է աշխատել կուսակցության դիրքերը հզորացնելու համար և ավելացրել, թե միանշանակ սատարելու է Ջո Բայդենին, եթե նա որոշի երկրորդ անգամ առաջադրվել նախագահության թեկնածու:

Նա նշել է նաև, թե քաղաքական ապագայի հարցը լուծելիս անհրաժեշտ կլինի խորհրդակցել ընտանիքի անդամների հետ:

Միջանկյալ ընտրություններից հետո հանրապետականները մեծամասնություն են ապահովել Ներկայացուցիչների տանը և իրենց շարքերից պետք է խոսնակ ընտրեն:

XS
SM
MD
LG