Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ կապերն ամբողջապես խզելու հնարավորությունը


ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապերի ամբողջական խզում:

Այդ մասին նա ասել է RTVI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ այնուամենայնիվ նման հեռանկարը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին:

«Դա կախված է բացառապես Վաշինգտոնի ընտրությունից: Ես ոչինչ նախապես չեմ կարող բացառել, իհարկե, դա մեր մոտեցումը չէ, մեր ճանապարհը չէ: Մենք մեր քաղաքականությունը հետևողական ենք իրագործում, այդ թվում՝ ամերիկյան ուղղությամբ, առաջնորդվելով միայն մեր ազգային շահերով»,- ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի շահերից չի բխում Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական կապերի հնարավոր խզումը:

XS
SM
MD
LG