Հյուսիսային Կորեան այսօր հերթական անգամ հրթիռ է արձակել արևելյան ուղղությամբ: Դրա հետագծի վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան:
Այս տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան աննախադեպ թվով հրթիռային փորձարկումներ է իրականացրել և զորավարժանքների ընթացքում հրետանային հարյուրավոր արկեր է արձակել ծովի ուղղությամբ, որտեղ վերջերս համատեղ զորավարժություններ են անցկացրել Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների և Ճապոնիայի ստորաբաժանումները:
Փհենյանը հայտարարել է, թե հրթիռային փորձարկումներով պատասխանում է այդ զորավարժություններին: