Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ զորավարժություն են անցկացնում


Միացյալ Նահանգներն- Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ, արխիվ
Միացյալ Նահանգներն- Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ, արխիվ

Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան նավատորմի և ավիացիայի մասնակցությամբ համատեղ զորավարժություն են անցկացնում։

Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնում է, որ զորավարժություններում ներգրավված են «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը, հրթիռակիր հածանավեր ու դեսանտային և օժանդակ այլ նավեր, ավիացիա, հակաօդային և առափնյա պաշտպանության համակարգեր։ Ճապոնական ծովում մեկնարկած զորավարժությունները շարունակվելու են երեք օր։

Վերջին 4 տարվա ընթացքում սա ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջին համատեղ զորավարժություններն են, որ տեղի են ունենում Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները վերսկսելու հաղորդագրությունների ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG