Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել, հարուցելով հարևանների ու աշխարհի աննախադեպ զայրույթը


Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է փորձարկում, 15-ը սեպտեմբերի, 2017 թ․
Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է փորձարկում, 15-ը սեպտեմբերի, 2017 թ․

Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան դարձյալ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ: Հրթիռն անցել է Ճապոնիայի հյուսիսով՝ Հոկայդո կզզու վրայով ու ընկել Խաղաղ օվիկիանոսի մեջ: Հոկայդոյում տագնապի ազդանշաններ են միացվել՝ ինչի պարագայում բնակիչները պետք է պատսպարվեն թաքստոցներում:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սյուգան իր հեռուստաելույթում դատապարտել է Հյուսիսային Կորեայի նոր սադրանքը: «Մենք վճռականապես բողոքում ենք Հյուսիսային Կորեայի դեմ: Ես հնարավոր ամենախիստ խոսքերով հայտնում եմ իմ զայրույթը: Կառվարությունն այս հարցով սերտորեն կաշախատի ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, այլև Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի և այլ շահագրգիռ երկրների հետ»,- ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը, հավելելով, որ հրթիռի արձակումը վնասների չի հանգեցրել, քաղաքացիներն էլ ապահով և անվտանգ վիճակում են:

Ճապոնայի վարչապետ Շինզո Աբեն Փհենյանի դեմ պատժամիջոցները խստացելու կոչ է արել: Նա լրագրողներին ասել է, որ դիմել է ՄԱԿ-ին՝ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու հարցով: ԱՄՆ-ից հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Մոսկվային և Պեկինին կոչ անելով ճնշում բանեցնել Փհենյանի վրա: Պետքարտուղարը նշել է, որ Չինաստանը Հյուսիսային Կորեային նավթ մատակարարող հիմնական պետությունն է, իսկ արտերկրում աշխատող հյուսիսկորեացի բանվորների մեծ մասը Ռուսաստանում է: Պեկինն իր հերթին կոչ է արել Կորեական թերակղզում առկա լարվածությունը մեղմել խաղաղ և դիվանագիտական միջոցներով: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի փորձարկման ազդանշանները ստանալուց անմիջապես հետո Հարավային Կորեան ևս բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել: Սեուլում նաև անվտանգության խորհդրի նիստ է գումարվել: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, որը հետևել է հյուսիսկորեական հրթիռի ուղեգծին, հայտնել է, որ այն անցել է 3 հազար 700 կիլմոնետր երկարությամբ ճանապարհ:

Հյուսիսային Կորեան օգոստոսի 29-ին ևս հրթիռ էր արձակել Ճապոնիայի ուղղությամբ: Այսօր արձակվածը, սակայն, հաշվի առնելով անցած ճանապարհի երկարությունն ու թռիչքի բարձրությունը, արդեն կարող էր խոցել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզին, որը Հյուսիսային Կորեայից 3 հազար 400 կիլոմետր հեռավորության վրա է:

Չնայած արդեն մի քանի անգամ խստացված պատաժամիջոցներին ու ՄԱԿ-ի բանաձևերին, Հյուսային Կորեան չի դադարեցնում միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումները: Այս շաբաթվա սկզբին ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստացրել էր Փհենյանի դեմ պատժամիջոցները: Ռուսաստանը պնդում է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն անիմաստ են ու անարդյունք: Սեպետեմեբրի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աել էր, թե այդ երկրին վախեցնել հնարավոր չէ, և խնդրի կարգավորման միակ ուղին բանակցայինն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG