Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով, պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նախարարի այցի մասին այլ մանրամասներ դեռ չի հաղորդում: