Մատչելիության հղումներ

«Սեպտեմբերի 13-ի մարտերի հետևանքով 16 անհետ կորած ունենք»․ Փաշինյան


Սեպտեմբերի 13-ի մարտերի հետևանքով 16 անհետ կորած ունենք, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան։

«Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203, մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք և այդ տղաների մարմինները գտնվում են Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված տարածքներում ու Ադրբեջանը, բոլոր հնարավոր մեթոդներով, ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան, իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը», - ասաց վարչապետը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր սեպտեմբերի 13-ից հետո 29 անհետ կորածի մասին։ Հոկտեմբերի վերջին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց 10 զինծառայողի մարմին։ Փաշինյանը նաև ասել էր, որ 44-օրյա պատերամից հետո անհետ կորած է համարվում 217 մարդ։

XS
SM
MD
LG