Մատչելիության հղումներ

Էրդողան. «Դիվանագիտական եղանակով վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»


Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին, Լվով, 18-ը օգոստոսի, 2022թ.
Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին, Լվով, 18-ը օգոստոսի, 2022թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 2-ի երեկոյան հեռախոսով զրուցել է իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

Անկարայում Թուրքիայի նախագահի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Էրդողանը Զելենսկուն ասել է, թե անհրաժեշտ է գտնել ռուս - ուկրաինական հակամարտության՝ փոխըմբռնման վրա հիմնված արդար դիվանագիտական լուծում:

Այն, ըստ Թուրքիայի ղեկավարի, «պետք է ապահովի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և լիակատար ինքնիշխանությունը»:

Ուկրաինայի նախագահն իր Տելեգրամ ալիքում գրել է, որ զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Էրդողանին «հացահատիկի գործարքի» պահպանմանն ուղղված ակտիվ ջանքերի համար:

Նա հայտնել է նաև, որ Թուրքիայի նախագահի հետ քննարկել է ուկրաինացի ռազմագերիների փոխանակման հարցը:

XS
SM
MD
LG