Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը


Ռուսաստանում զորահավաքի պաշտոնական ավարտից անմիջապես հետո այսօրվանից մեկնարկել է աշնանային զորակոչը, որի ընթացքում նախատեսվում է շուրջ 120 հազար մարդ զորակոչել ռուսական բանակ։

Ռուսաստանի Գլխավոր շտաբը նախօրեին հայտարարել էր, որ զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները չեն ուղարկվի Ռուսաստանին բռնակցված ուկրաինական շրջաններ։ Այդուհանդերձ, զինծառայության գործող կանոնակարգը թույլ է տալիս զորակոչից չորս ամիս անց զինծառայողին ուղարկել հակամարտության գոտի։

Ռուսաստանում «մասնակի մոբիլիզացիայի ավարտի» մասին շաբաթավերջին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Վերջինս նախագահ Պուտինին զեկուցել էր, որ 300 հազար մարդ զորակոչելու խնդիրը կատարված է, մոբիլիզացիայի այլ պլաններ չկան։

Ռուսաստանյան ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ զորակոչվածներից 82 հազարը գտնվում են հակամարտության գոտում, ևս 218 հազարը վերապատրաստվում են։

XS
SM
MD
LG