Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ արդեն ավելի քան 200 հազար պահեստազորային է հավաքագրվել:
Պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունում Շոյգուն նշել է, որ մինչ Ուկրաինայում տեղակայվելը նրանք վերապատրաստվում են 80 փորձադաշտերում և 6 ուսումնական կենտրոններում։
Ավելի վաղ Շոյգուն ասել էր, որ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 21-ի մասնակցի զորահավաքի հրամանագրի համաձայն շուրջ 300 հազար պահեստազորային է հավաքագրվելու։