Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Թեհրանում տեղի է ունենալու Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
Հանդիպման հրավերը Իրանի նախագահինն է։
Ըստ իրանական կողմի՝ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։