Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ:
Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող արդիական թեմաներ:
Պատասխանելով հարցերին՝ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին: