Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:
Առաջին նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ավելի քան երկու ժամ տևած զրույցն ընթացել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ:
Զրույցին մասնակցել է նաև ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ասված է հաղորդագրությունում: