Մատչելիության հղումներ

Պիտի թուրքերի և ադրբեջանցիների հետ նորից միասնաբար ապրելու ճանապարհ գտնենք. Գարո Փայլան


«Ազատության» տաղավարում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն է։

«Ազատություն». - Ինչպիսի՞ն տեսաք հետպատերազմյան Հայաստանը։

Փայլան. - Տեսա Հայաստանը նորեն, լավ տեսա։ Բայց անշուշտ գիտեմ, դրամաներ ապրեց Հայաստանը և մտահոգ է ապագայի մասին։ Եվ լավ լինելու համար, ես կխորհիմ, հիմա ժամանակն է խաղաղության։ Որովհետև շատ պատերազամներ ապրեցանք, կորուստներ ունինք, և կկարծեմ, բոլոր երկրները հիմա դաս մը պետք է առնեն աս պատերազմներեն։ Մենք սխալներ ունենք, ազերիներն ալ սխալներ ունի, Թուրքիան ալ սխալներ ունի։ Կարծեմ բոլոր երկրները հիմա աս սխալներեն պետք է դաս մը առնեն։ Եվ նայենք ապագային միասնաբար՝ ինչպես կրնանք ապրիլ։ Անշուշտ, հայ աշխարհը նախապաշարումներ ունի Թուրքիայի դեմ, ազերիների դեմ, և ասիկա հասկանալի է։ Իրավունք էլ ունինք նախապաշարումներ ունենալու։ Ես հինգ տարի առաջ ալ Հայաստան էի, տեսա Հայաստանը ինքնավստահ, ուժեղ կզգար Հայաստանը։ Բայց ես մտահոգ էի, ես վտանգ կտեսնայի։ Հիմա կզգանք՝ մենք տկար ենք։ Ո'չ, հիմա ավելի ուժեղ ենք կարծեմ։ Եթե ինքնավստահությունը ավելի է, դուն չես կրնալ ուժեղ ըլլալ։ Եթե վստահությունը քիչ է, եթե դաս կառնես ապրածներեն, ավելի ուժեղ կրնաս ըլլալ։ Խելացի ըլլալուն և այս խաղաղությանը պատրաստ ըլլալուն ժամանակն է կարծեմ։

«Ազատություն». - Որքանով է իրատեսական հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս հերթական փորձը։

Փայլան. - Հիմա առիթի պատուհան մը կա՝ Թուրքիա - Հայաստան սահմանի բացումը, հարաբերությունները նորմալ ըլլալու առիթ մը կա հիմա։ Այս առիթը մեկ երկու անգամ ապրեցանք՝ առաջին պատերազմին վերջ 1990-ներուն առիթի պատուհան մը կար, բայց անիկո կորսնցուցինք։ Երկրորդը 2007-8-9 թվականներն էր, դժբախտաբար ան էլ կորսնցուցինք։ Եվ հիմա երրորդը առիթի պատուհան մը կա։ Մենք՝ հայ աշխարհը պետք է խորհենք՝ ի՞նչ սխալներ արինք։ Այն օրերը, ով որ խաղաղության մասին խոսեցավ, հայ ազգայնականները բոռացին՝ ասիկա դավաճաններ են, դավաճանություն է... Բայց համաձայնելու համար պետք է սեղամ մը նստիս, բան մը տաս, բան մը առնես։ Եթե սեղան նստելը դավաճանության պես կցուցնես, ինչպե՞ս խաղաղություն պիտի ըլլա, ինչպե՞ս պայմանագիր մը կրնանք... Մեր անվտանգությունը խաղաղությունով կրնա ըլլալ։ Եթե պայմանագիր մը չկա, ան կնշանակե, որ պատերազմը կշարունակե։ Պետք է այս պատերազմները վերջանա, որովհետև ասպես չենք կրնալ շարունակել։ Անշուշտ, արդար խաղաղություն մը պետք է։ Բոլոր ժողովուրդներու համար արդար...

«Ազատություն». - Բայց արդյո՞ք անկեղծ է Անկարան։ Երկար տարիներ ասում էին՝ չենք բացի սահմանը, դիվանագիտական հարաբերություն չի լինի։ Հիմա Ադրբեջանն ասում է լուծվել է Ղարաբաղի հակամարտությունը, մենք լսում ենք նոր նախապայման՝ խաղաղության պայմանագիր։

Փայլան. - Դժբախտաբար։ Դժբախտաբար, որովհետև Էրդողանը դաշինք կազմեց ազգայնականների հետ։ Եվ հիմա նոր նախապայմանը ան է, որ դուք ստորագրեք պայմանագիրը, անկե վերջը կրնանք բանալ։ Այսինքն՝ նախապայման մը չէ, բայց հիմա, դժբախտաբար, Թուրքիա ընտրություններ պիտի ալլա, աս ազգայնական քաղաքականությունները կշարունակե։ Բայց էրդողանի կուսակցության մեջն ալ ժողովրդավար քաղաքական գործիչներն ալ կա։ Անոնք ալ ճնշում դնեն, որ այս սահմանի բացումը թող ըլլա։ Գիտենք, երրորդ երկրների քաղաքացիներին համար պիտի բացվի, անոր համար առիթ մը կա։ Ասոր վրա կաշխատիմ արդեն Թուրքիո մեջ։ Բարեբախտաբար, խորհրդարանի մեջ բոլոր կուսակցությունները համաձայն են, որ բացվի Թուրքիա-Հայաստան սահմանը։ Ազգայնական կուսակցություններն ալ անգամ համաձայն է ասոր համար։ Ասիկա առիթ մըն է։ Ասիկա նախապայման մըն է, բայց եթե երկու խաղաղությունը միասնաբար շահենք, ավելի լավ չը՞լլար։ Կրնանք ստորագրել և կազմակերպել խաղաղությունը մը ազերիներին հետ, և նույնպես Թուրքիա - Հայաստան սահմանն էլ կնրա բացվիլ և նորմալ ըլլա։ Նորմալ ըլլալը չի նշանակի, որ բոլոր խնդիրները պետք է լուծվի։ Թուրքիա - Հունաստանն ալ սահմանները բաց է, բայց խնդիր ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG