Մատչելիության հղումներ

Ռուսները հավատացնում են, որ ետ են մղել ուկրաինացիների գրոհները Խերսոնի և Լուգանսկի շրջաններում


ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, արխիվ
ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է Խերսոնի շրջանի հարավում և Լուգանսկի շրջանի արևելքում ուկրաինացիների գրոհները հետ մղելու մասին:

«Կուպյանսկի հատվածում թշնամին տակտիկական խմբավորման գումարտակի ուժերով փորձել է գրոհել ռուսական դիրքերը Կուզեմիվկայի ուղղությամբ, բայց ռուսական հրետանին նրանց պարտության է մատնել: Ավելի քան 30 ուկրաինացի զինվոր, 1 հրասայլ, 3 զրահամեքենա և 2 բեռնատար ոչնչացվել են»,- ասել է նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել պատերազմի ընթացքի մասին Մոսկվայի կամ Կիևի հայտնած տվյալների արժանահավատությունը:

Ռուսական իշխանությունները հիմա տարհանում են Խերսոնի շրջանի բնակիչներին, քանի որ դրան են մոտենում ուկրաինական ուժերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG