Մատչելիության հղումներ

Բելառուսի ԱԳ նախարարն այցելում է Իրան


Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ

Մեկնարկել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցը Իրան։ Այս մասին հաղորդում է BelTA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի արտգործնախարարությանը:

Պաշտոնական Մինսկը Վլադիմիր Մակեյի այցի օրակարգի մասին մանրամասներ չի հայտնում։ BelTA-ի փոխանցմամբ՝ նախարարը, ամենայն հավանականությամբ, հանդիպումներ կունենա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը մի շարք ոլորտներում՝ այդ թվում քաղաքական։

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որոնց համաձայն՝ Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերի իրանցի օպերատորներին տեսել են Բելառուսի տարածքում։

Պաշտոնական Թեհրանը, սակայն, կտրականապես հերքում է Արևմուտքից հնչող բոլոր մեղադրանքները՝ ժխտելով ոչ միայն իրանցի ռազմական մասնագետների ներկայությունը Ղրիմում կամ Բելառուսում, այլև անօդաչուների տրամադրման փաստը:

XS
SM
MD
LG