Մատչելիության հղումներ

The New York Times. Իսրայելը Կիևին հետախուզական տվյալներ է փոխանցում՝ իրանական դրոնների դեմ պայքարելու համար


Ուկրաինա - Կիևում ոստիկանները կրակում են անօդաչու թռչող սարքերի վրա, հոկտեմբեր, 2022թ.
Ուկրաինա - Կիևում ոստիկանները կրակում են անօդաչու թռչող սարքերի վրա, հոկտեմբեր, 2022թ.

«Իսրայելը Կիևին հետախուզական տվյալներ է փոխանցում՝ իրանական դրոնների դեմ պայքարելու համար», - այսօր գրել է The New York Times-ը:

Ամերիկյան պարբերականը պնդում է, որ թերթին նման տեղեկություն է տրամադրել խնդրին քաջածանոթ ուկրաինացի պաշտոնյաներից մեկը, որը, սակայն, չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարը դիմել էր Իսրայելի իշխանություններին՝ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքով։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, այդուհանդերձ, մերժել էր ուկրաինական կողմի այդ խնդրանքը՝ հայտարարելով, որ առավելագույնը, ինչ կարող է տրամադրվել Կիևին, հրթիռների արձակման վերաբերյալ նախազգուշացնող համակարգերն են։

XS
SM
MD
LG