Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դիտարկում է HAWK համակարգեր Ուկրաինա ուղարկելու հարցը


Իզյումի հիվանդանոցը հրթիռակոծությունից հետո, 17-ը սեպտեմբերի, 2022թ․
Իզյումի հիվանդանոցը հրթիռակոծությունից հետո, 17-ը սեպտեմբերի, 2022թ․

Միացյալ Նահանգները դիտարկում է պահեստներից ավելի հին սերնդի հակաօդային պաշտպանության HAWK համակարգեր Ուկրաինա ուղարկելու հարցը, որ կօգնեն խոցել ռուսական անօդաչու թռչող սարքերը և թևավոր հրթիռները, Reuters-ին հայտնել են ԱՄՆ երկու պաշտոնյաներ:

HAWK համակարգերը հիմնված են Վիետնամի ժամանակաշրջանի տեխնոլոգիայի վրա, սակայն մի քանի անգամ արդիականացվել են:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային արդիական օդային համակարգեր կտրամադրի՝ ուկրաինական քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի ավերիչ հրթիռային հարձակումներից հետո:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր ԱՄՆ-ը արդեն Կիև է ուղարկել մոտ 17,6 միլիարդ դոլարի օգնություն:

XS
SM
MD
LG