Մատչելիության հղումներ

«Քաղաքացիներին տարհանելու» պատրվակով Ռուսաստանը օկուպացված տարածքներից արտաքսում է Ուկրաինայի քաղաքացիներին. ISW


Ուկրաինա - Խերսոնից հեռացող ավտոմեքենաներ, հոկտեմբեր, 2022թ.
Ուկրաինա - Խերսոնից հեռացող ավտոմեքենաներ, հոկտեմբեր, 2022թ.

«Քաղաքացիներին տարհանելու» պատրվակով Ռուսաստանը շարունակում է օկուպացված տարածքներից Ուկրաինայի քաղաքացիների բռնի զանգվածային արտաքսումը, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ամենօրյա զեկույցում։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Դնեպրի արևմտյան ափից մարդկանց զանգվածային տեղափոխման մասին հայտարարելը մասամբ նպատակ ունի տարհանել օկուպացիոն տեղական իշխանության աշխատակիցներին և համախոհներին՝ ուկրաինական ուժերի անխուսափելի հարձակումից առաջ։ Միաժամանակ, Ռուսաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն հումանիտար հիմքեր՝ կոծկելու Ուկրաինայի բնակչության զգալի մասի արտաքսումը Ռուսաստանի Դաշնություն։

Տասնյակ հազարավոր ուկրաինացիների Ռուսաստանում վերաբնակեցումից Մոսկվան դժվար թե տնտեսական օգուտ ստանա, ինչը վկայում է, որ նման գործողությունների իրական նպատակն ազատագրված տարածքներում ուկրաինական տնտեսության վերականգնումը երկար ժամանակով կանխելն է: Նաև այս ամենը ծառայում է էթնիկ զտումների ռուսական արշավին՝ ուկրաինական ազգային ինքնությունն ու մշակույթը վերացնելու համար, պնդում են Վաշինգտոնում գործող հաստատության փորձագետները:


XS
SM
MD
LG