Մատչելիության հղումներ

Խերսոնի ռուսական իշխանությունը բնակչությանը շտապ տարհանվելու կոչ է արել


Ուկրաինացի զինվորականները դիրքավորվում են ռուսական դիրքերի ուղղությամբ, 8-ը հոկտեմբերի 8-ի, 2022թ
Ուկրաինացի զինվորականները դիրքավորվում են ռուսական դիրքերի ուղղությամբ, 8-ը հոկտեմբերի 8-ի, 2022թ

Խերսոնի մարզում ռուսական կողմից նշանակված փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմուսովը զգուշացրել է առաջիկա մարտերի մասին և քաղաքի բնակիչներին շտապ տարհանվելու կոչ է արել։

Նա ասել է, որ իրենց տեղեկություններով ուկրաինացիները առաջիկայում գրոհելու են Խերսնոի վրա, չի բացառվում քաղաքի ու մարզի Դնեպրի աջ ափին ընկած տարածքների հրետակոծումը։ «Խնդրում եմ իմ խոսքերը լուրջ ընդունել և առավելագույնս արագ տարհավել»,- այսօր առավոտյան իր տեսաուղերձում ասել է Ստրեմուսովը և նշել, - «այսօր առավոտվա դրությամբ ճակատային գծում իրավիճակը կայուն է, բայց թշնամին կենտրոնացնում է ուժերը և ցանկացած պահի կարող է հարվածել։

Նա հավաստիացրել է, թե մինչև վերջ կկանգնեն, կպաշտպանեն քաղաքը, ոչ մեկը նահանջել չի պատրաստվում։ «Բայց մենք ցանկանում ենք փրկել ձեր կյանքը։ Խնդրում եմ հնարավորինս արագ տեղափոխվել ձախ ափը, հետո ավելի»,- հայտարարել է Խերսոնում ռուսների կողմից նշանակված փոխմարզպետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG