Մատչելիության հղումներ

Ռուսական վարչակազմը հեռանում է Խերսոնից


Խերսոնում Ռուսաստանի կողմից նշանակված ռուսական վարչակազմի բոլոր կառույցները տեղափոխվում են Դնեպրի ձախ ափ, ասել է ռուսների կողմից նահանգապետ նշանակված Վլադիմիր Սալդոն։

Չինովնիկների հետ միասին սկսվել է քաղաքի բնակիչների տարհանումը լաստանավերով ու մոտորանավակներով։ Ակնկալվում է շուրջ 60 հազար մարդկանց տարհանում։ Նրանց թույլատրվում է մինչև 50 կիլոգրամ ուղեբեռ վերցնել։ Մարդկանց խորհուրդ են տվել վերցնել արժեքավոր իրերն ու փաստաթղթերը, տաք հագուստ, 2-3 օրվա համար ջուր և սնունդ։

«Մեր առանցքային խնդիրն է պահպանել մարդկանց կյանքը և թույլ տալ Ռուսաստանի զորքերին արդյունավետ իրականացնել Խերսոնի մարզի պաշտպանությունը»,- հայտարարել է Վլադիմիր Սալդոն։

XS
SM
MD
LG