Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում: