Եյսկում օդանավի կործանման վայրում փրկարարներն ավարտել են փլատակների մաքրման աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ փրկարարական գործողության ընթացքում հաջողվել է փրկել 68 մարդու կյանք, 360 մարդ տարհանվել է։
Աղետի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա,19-ը վիրավորվել է: Վիրավորներից չորսը տեղափոխվել է Կրասնոդարի շրջանային հիվանդանոց, մյուսները շարունակում են բուժումը Եյսկի հիվանդանոցում։
Երեկ երեկոյան Սու-34 օդանավը Եյսկում ընկել է բնակելի շենքի մոտ, ինչի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել: