ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ծիծեռնակաբերդում պատվիրակությանն ուղեկցել են Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը։
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: