Մատչելիության հղումներ

Երկու հազար ուկրաինացի զինծառայողներ պատրաստություն կանցնեն Ֆրանսիայում


Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյու, արխիվ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյու, արխիվ

Ֆրանսիայում ուսումնական պատրաստություն կանցնեն մինչև երկու հազար ուկրաինացի զինծառայողներ: Այդ մասին Le Parisien օրաթերթին այսօր ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն:

«Հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնը հաստատել է ծրագիրը, որը թույլ կտա ֆրանսիական զորամասերում մի քանի շաբաթով տեղակայել ուկրաինացի զինծառայողներին», - ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ֆրանսիան Ուկրաինային է տրամադրել Caesar տեսակի ֆրանսիական արտադրության 18 հաուբից: Ֆրանսիայում պատրաստություն են անցել դրանք սպասարկող ուկրաինացի հրետանավորները: Ըստ նախարարի, Ֆրանսիան ևս 6 Caesar կտրամադրի Ուկրաինային:

«Պետք է պատրաստել զինվորների նոր սերունդ, որը կկարողանա երկար դիմակայել»,- ասել է Լըքորնյուն:

Նրա փոխանցմամբ՝ Ֆրանսիան օգնում է Ուկրաինային, սակայն ամեն բան անում է հակամարտության կողմ չդառնալու համար:

«Մենք {Ռուսաստանի հետ} պատերազմի մեջ չենք, մենք օգնում ենք պատերազմող երկրին», - ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

XS
SM
MD
LG