Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարումից ի վեր Ղազախստան է մտել ավելի քան 200 հազար ռուսաստանցի, իսկ երկիրը լքել է 147-148 հազարը, ասել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը։
Մեկ շաբաթ առաջ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր երկիր մուտք գործած 98 հազար ռուսաստանցիների մասին։
«Երբ առաջին անգամ հայտարարեցին [մոբիլիզացիայի մասին], խցանումներ եղան, երեկվանից վերադարձել է նախկին տեմպերին, օրինակ՝ երեկ մեր երկիր է մտել Ռուսաստանի Դաշնության ավելի քան 7 հազար քաղաքացի, մոտ 11 հազարը հեռացել է», - վստահեցրել է Ախմետժանովը՝ հավելելով. - «Ժամանողները հեռանում են։ Ամեն ինչ միգրացիոն վերահսկողության տակ է»:
Նախարարի խոսքով՝ շատ քիչ ռուսներ են դիմել Ղազախստանում բնակության թույլտվության և քաղաքացիության համար՝ ընդամենը 68 մարդ։
Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել սեպտեմբերի 21-ին: