Մատչելիության հղումներ

Սերգեյ Շոյգու. «Կանանց չենք զորակոչելու»


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ մասնակի զորահավաքի ընթացքում կանանց զորակոչելու մտադրություն չկա:

«Նման ծրագիր չկար և ապագայում էլ չի լինի: Կանանց չենք զորակոչելու»,- ասել է նախարարը:

Այդ մասին նա լրագրողների հետ խոսել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ընկերակցությամբ այցելելով Կուբինկա՝ «Պատրիոտ» և «Ավանգարդ» համալիրներ, որտեղ ծանոթացել է զորակոչիկների և կամավորների ժամանակավոր բնակության պայմաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG