Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության նախկին խմբագիրը հետախուզման մեջ է


Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի բողոքի ակցիան ուղիղ եթերում, արխիվ, 14 մարտի, Մոսկվա, 2022թ.
Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի բողոքի ակցիան ուղիղ եթերում, արխիվ, 14 մարտի, Մոսկվա, 2022թ.

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Հանրային հեռուստաընկերության նախկին խմբագիր, ուղիղ եթերում պատերազմի դեմ բողոքի ակցիա կազմակերպած Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ:

Օվսյաննիկովայի համար դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը:

Հանրային հեռուստաընկերության «Վրեմյա» լրատվական ծրագրի թողարկման ընթացքում «Ոչ պատերազմին, այստեղ ձեզ խաբում են» պաստառով ուղիղ եթերում հայտնվելու համար նա տուգանք է վճարել:

Դրանից հետո նա Մոսկվայում բողոքի ցույց է անցկացրել, ինչի համար մեղադրվել է «Ռուսաստանի զինված ուժերի մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու» հոդվածով, որով կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:

Այժմ Օվսյաննիկովան հետախուզման մեջ է, քանի որ խախտել է տնային կալանքի պայմանները և անհետացել է տնից: Նրա անհետանալու մասին հայտնել է նախկին ամուսինը՝ Իգոր Օվսյաննիկովը, ով ասել է, որ «Մարինան և 11-ամյա դուստրը տնից հեռացել են անհայտ ուղղությամբ»:

XS
SM
MD
LG