Մատչելիության հղումներ

Դատարանը Մարինա Օվսյաննիկովայի խափանման միջոց է ընտրել տնային կալանքը


Ռուսաստանի հեռուստաւտեսության նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովան:
Ռուսաստանի հեռուստաւտեսության նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովան:

Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության նախկին աշխատակից, զինված ուժերը վարկաբեկելու հոդվածով մեղադրվող Մարինա Օվսյաննիկովայի համար խափանման միջոց է սահմանել տնային կալանքը:

«Դատարանը բավարարել է հետաքննության հայտը և Մարինա Օվսյաննիկովային դատապարտել է տնային կալանքի մինչև հոկտեմբերի 9-ը»,- հայտարարել է դատավորը:

Նախօրեին Օվսյաննիկովային ներկայացվել է մեղադրանք Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 207 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասով՝ «Ռուսաստանի Զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածում»: Այդ մեղադրանքով Օվսյաննիկովան կարող է դատապարտվել մինչև 10-ը տարվա ազատազրկման:

Նրա փաստաբանի փոխանցմամբ, մեղադրանքի համար հիմք է հանդիսացել հուլիսի 15-ին Մոսկվայում Սոֆիյսկայա նաբերեժնայայում բողոքի պիկետի կազմակերպումը, որի ընթացքում նա պարզել է «Պուտինը մարդասպան է, նրա զինվորները ֆաշիստներ են» գրությամբ պաստառը:

Օվսյաննիկովան մարտ ամսվա ընթացքում «Վրեմյա» լրատվական հեռուստածրագրի ընթացքում ներխուժել է հեռարձակման ստուդիա և մի քանի վայրկյան էկրանին է հայտնվել «Ոչ պատերազմին: Այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառով:

Այդ միջադեպի կապակցությամբ նախաքննական ստուգում է նշանակվել, սակայն դրա արդյունքի մասին տեղեկություն դեռ չկա:

Մոսկվայի Օստանկինսկի շրջանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել առանց տեղեկացման հանրային միջոցառում անցկացնելու մեղադրանքով և սահմանել է 30 հազար ռուբլու տուգանք բողոքի չարտոնված ակցիաների կոչեր հնչեցնելու համար:

XS
SM
MD
LG