Կիրակի օրը Ռուսաստանում շարունակվել են բողոքի ցույցերն ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի զորահավաքի:
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում հակամոբիլիզացիոն ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան հարյուր ցուցարարների:
Ռուսաստանի այս հանրապետությունում մարդիկ փակել են մայրուղին և վանկարկել «ո՛չ պատերազմին», իսկ ուժայիններն օդ են կրակել:
Խասավյուրտի մոտակայքում գտնվող Էնդիրեյ մեծ գյուղի բնակիչները, բողոքելով զորահավաք դեմ, փակել են Խասավյուրտ-Մախաչկալա մայրուղին։ Ավելի ուշ Մախաչկալայում սկսվել է բողոքի ակցիա՝ հիմնականում կանանց մասնակցությամբ։
Յակուտիայում նույնպես հրապարակում ցույց է անցկացվել։
Ռուսաստանի նախագահը մասնակի զորահավաքի մասին հայտարարեց սեպտեմբերի 21-ին, ըստ պաշտպանության նախարարի՝ նախատեսվում է զորակոչել շուրջ 300 հազար քաղաքացու:
Զորահավաքի մասին հայտարարությանը հաջորդեցին բողոքի ակցիաներ երկրով մեկ: