Մատչելիության հղումներ

Ալիև․ «Ադրբեջանը շարունակում է պաշտպանել խաղաղ օրակարգը` որպես Բրյուսելում քննարկումների շարունակություն»


Արխիվ
Արխիվ

«Ադրբեջանը շարունակում է պաշտպանել խաղաղ օրակարգը` որպես Բրյուսելում կայացած քննարկումների շարունակություն», - քիչ առաջ Բաքվում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը շարունակել է պնդել, թե «Հայաստանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»։

«Հայաստանն էր, որ դիմեց լայնածավալ սադրանքի, և դրա ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարարությունը», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Հայկական կողմը օրեր շարունակ հերքում է ադրբեջանական մեղադրանքները սահմանային կրակոցների մասին: Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական Զինված ուժերի գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում»։

Վարչապետն ասել էր, որ այս իրավիճակը առաջին հերթին կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ, հիշեցրել գարնանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հինգ սկզբունքները, որոնք Հայաստանը ընդունել ու լրացրել էր իր առաջարկներով։ Ի տարբերություն Հայաստանի, ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է Երևանի առաջարկները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը փակված է։

XS
SM
MD
LG